Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռոհանի. Իրանը շարունակելու է բալիստիկ հրթիռներ արտադրել

Ռոհանի. Իրանը շարունակելու է բալիստիկ հրթիռներ արտադրել
30.10.2017 | 10:15

«Իրանը չի դադարեցնելու բալիստիկ հթրիռների արտադրությունը»` հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նրա ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսության եթերում: «Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության ծրագիրը չի հակասում մեր կնքած միջազգային համաձայնագրերից և ոչ մեկին: Մենք շարունակելու ենք այդ տիպի ցանկացած զինատեսակի արտադրությունը և կիրառելու ենք ցանկացած պահի, երբ անհրաժեշտ լինի պաշտպանել մեր երկիրը», - հայտարարել է նախագահը: Նա բացառել է հետագա բանակցությունները ԱՄՆ ներկա վարչակազմի հետ:

«Ամերիկացիները ոտնահարում են նախկինում տեղի ունեցած բանակցությունների և արդեն իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված համաձայնագրերը, և զուգահեռ ցանկանում են, որ մենք նո՞ր բանակցությունների մեջ մտնենք»,- տարակուսել է Ռոհանին՝ ամփոփելով․«Իր այս պահվածքի պատճառով ԱՄՆ-ը պետք է մոռանա այլ պետությունների հետ բանակցությունների և պայմանագրերի մասին»:

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ